«Los Pepes» Աշուլիկ Սյունեսկիի թշնամիները 12 մլն դոլար են ծախսում նրան սպանելու համար. լեգենդար հայ մաֆիոզի վերելքն ու անկումը ԱՄՆ-ում

 20:16   02 հուլիս 2021     416


21-րդ դարի հայ նախկին օրենքով գող՝ Աշուլիկ Սյունեսկիի կյանքի մասին  ֆիլմ,  են նկարահանում,  տարբեր աղբյուրների, տեսակետների մեկնաբանմամբ ներկայացնելով հայ մաֆիոզի կյանքը:

Սակայն աշխարհում կա մեկը, որը, հավանաբար, գիտի Աշուլիկի մասին ամենաստույգ տվյալներն ու ամենաշատ գաղտնիքները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքն Աշուլիկի նախկին կնոջ՝ Նարինեյի մասին է, որը մինչ 2020 թվականների կեսը լռություն էր պահպանել ամուսնու թեմայով: Հայտնի է, որ Աշուլիկից տարիքով մեծ 24 տարեկանում նրա կինը դարձած Նարինեն ամուսնուց բաժանվելուց 4 տարի անց գիրք է գրել՝ անելով մի շարք ուշագրավ բացահայտումներ:

«Կյանքս ու բանտս ռոմանտիկ Աշուլիկիս հետ» խորագրով գրքում Նարինեն բացահայտում է, որ ամուսնու թշնամիները՝ «Լոս Պեպես» զինված խմբավորման մաֆիայի անդամները, դեռ տարիներ առաջ 12 մլն դոլար են վճարել Աշուլիկ Սյունեսկիի սպանության համար:

Հայտնի է, որ խմբավորումը կազմված է եղել Աշուլիկի գործունեությունից տուժած անձանցից ու պայքարել է նրա գլխավորած խմբավորման դեմ, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում և Հայաստանում։

Բացի այդ, Նարինեն գրքում պատմում է Աշուլիկ Սյունեսկիի՝  վարած ճոխ կյանքի, ինչպես նաև ճաղերի հետևում գտնվելով հանդերձ իր սեփական մաֆիան ղեկավարելու, խոշոր գործարքներ կնքելու մասին:

Նշվում է, որ նախկին կինը երկու տարի է տրամադրել 100 էջանոց գրքի գրմանը:

Հիշեցնենք, որ գիրքը լույս է տեսել 2020 թվականի փետրվարի 23-ին Լոս Անջելեսում, այնուհետև տարածում է գտել, թարգմանվել է՝ ռուսերեն, և հայերեն լեզուներով այն այսօր վաճառվում է նաև Երևանում։

Գրքում Նարինեն նշում է՝ որ երբ 2013-թվականին, ամուսնու թշնամիները՝ Սիսիան-Գորիս ավտոմայրուղու ճանապարհին, մեքենաներով հետապնդում էին իրենց, և դրան զուգահեռ կրակոցներ էին արձակում նրանց մեքենայի ուղությամբ, որի մեջ էր գտնվում նաև նրանց նորածին որդին՝ Նարեկը, Աշուլիկը կանգնեցնում է մեքենան և... 

«Այնպիսի տպավորություն էր, այդ՝ մի քանի րոպեները որ կարծես, ես գտնվում էի ամերիկյան մարտաֆիլմ հիշեցնող նկարահանման հրապարակում, փոխադարձ կրակոցները տևում էին անդաթար և ինձ թվում էր որ ես՝ ապրում եմ իմ կյանքի վերջին վարկյանները։ Բայց երբ Արշոն չկարողացավ ղեկավարել, մեքենայի ղեկը՛ և այդպիսի արագության տակ արգելակեց այն սկսեց մի քանի պտույտ տալ, ու ինձ թվում էր որ, ուր-որ է՝ սիրտս կգանգնի սակայն նրա թշնամիները նորից կրակում էին մեր մեքենայի ուղությամբ։ Խուլիգանս, Արշս մարմնով փակեց ինձ և երեխային՝ ձեռքով ջարդեց իր կողքի կողապակին և այդ իր կոտրված, արյունարյու ձեռքով փոխադարձ կրակ բացեց տականքների ուղությամբ և նրանցից երկուսին տապալեց գետնին։ Այդ պահից սկսած՝ ես հասկացա թե ինչպիսի տղամարդ է ինձ այս կյանքում, բաժին հասել։ Նա պատրաստ էր կյանքը զոհել հանուն մեզ, պատրաստ էր կյանքում, բետոնե պատը՝ ջարդել գլխով, որպեսզի ճանապարհ բացի իր սիրելիների համար։ Ես ներքուստ հպարտացել եմ միշտ նրանով»։










Hayatsk.info

Հեշթեգներ: Աշուլիկ Սյունեսկի  


Վերնագիրի այլ պիտակները 

Комментарии