К основному контенту

 

  • Եղանակը Երևանում՝ Ցերեկը +6
  • Եղանակը Երևանում՝ Գիշերը 0
  • USD 484.7500
  • EUR 578.6500
  • RUB 8.5100
  • GPB 654.0200

Անհետ կորած զինվորի հորից 100 հազար դոլար է պահանջել. Վարդան Ղուկասյանը պատժվել է Աշուլիկ Սյունեսկի մականվամբ (օրենքով գողի) կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ  Telegram-ՈՒՄ


2020 թվականի 44 օրյա պատերազմին մասնակից զինվորների հարազատներից խաբեությամբ գումար հափշտակելու գործընթացը շարունակվում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Ասատրյանը, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադերբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Աշոտ Ասատրյանին վստահություն վերշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես ՌԴ որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:

Աշոտ Ասատրյանի հետ հետագա հանդիպումների ընթացքում Վ. Ղուկասյանը հայտնել է, թե իբր ճշտել է, որ Հենրիկ Ասատրյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնուհետև ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է 100 հազար ԱՄՆ դոլար տալ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց: Միաժամանակ, Ա. Ասատրյանին մոլորեցնելու, նպատակով Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ասլանյանից:

Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղուկասյանը 2021թ. փետրվարի 22-ին Ա. Ասատրյանին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար: Ա. Ասատրյանի դուստրը՝ Աննա Ասատրյանը կասկածանքներ ունենալով որ Վ. Ղուկասյանը խաբում է իրենց, համացանցում ճանաչելով այսպես կոչված (օրենքով գող) Աշուլիկ Սյունեսկի անուննով 31-ամյա երիտասարդին՝ դիմելով վերջինիս պարզում է որ հայրը՝ Ա. Ասատրյանը խաբվել է Վ. Ղուկասյանի կողմից սակայն Վ. Ղուկասյանն մի քանի ապտակ ստանալով Աշուլիկի կողմից, Մեղրի քաղաքում, մեկ ամսվա ընթացքում ետ է վերադարձնում Ա. Ասատրյանին 100 հազար ԱՄՆ դոլարը։ Այս մասին լրագրողներին պատմել են Ասատրյանները։

Ք. Մ.




ԼՐԱՀՈՍ

Комментарии