ԱԱԾ-ն գաղտնալսել է օրենքով գողի կարգավիճակ ունեցող, Աշուլիկ Սյունեսկու զանգերը. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ օրենքով գող, Աշուլիկ Սյունեսկի մականվամբ՝ 31-ամյա Արշավիր Մովսիսյանի Երեւանում գտնվող բնակարանում եւ Երեւանի, Սարի թաղում գտնվող պապենական տանը խուզարկություն կատարելու վերաբերյալ, որն
 առաջին ատյանը մերժել էր։

Երեկ տեղեկացանք, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաեւ Աշուլիկ Սյունեսկու հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։

Առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, եւ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ԱԱԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Սյունիքի՝ համար մեկ քրեական հեղինակություն, Աշուլիկ Սյունեսկու զանգերը եւ համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։

Մեզ ասացին, որ դատավոր Համբարձումյանը երբեւէ  օրենքով գողերի դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է»:


Ամերիկյան մամուլը, հաճախակի անգամ անրադարձ է կատարել, հայ ազգի օրենքով գող 31-ամյա Արշավիր Մովսիսյանին, մականունը Աշուլիկ Սյունեսկի։ Ժամանակին՝ ամերիկյան, կանադական, անգամ՝ թուրքաքական ԶԼՄ-ները, Աշուլիկին՝ համեմատել են կոլումբիական մաֆիայի նարկոբարոն, Պաբլո Էսքոբարի հետ։ Աշուլրկ Սյունեսկին համարվում է, հայկական մաֆիայի կնքահայր Արմեն Ղազարյանի, մականուննը Պզո, եւ հայ ժողովրդական երգի, եւ պարի թագուհի, երջանկա հիշատակ Գայանե Դանիելյանի սիրուց ծննված առաջնեկ որդին։ 1996 թվականին Գայանե Դանիելյանի՝ սպանությունից հետո, 6-ամյա Աշուլրկը՝ հայտնվում է Լոս անջելեսի հոգեբուժական կլինիկաներից մեկում, քանի որ երգչուհի Գայանե Դանիելյանին՝ սպանել են փոքրիկ Աշուլիկի ներկայությամբ։ Եւ երեխան, ականատես լինելով հարազատ մոր, դաժան սպանությանը՝ ենթարկվել է ծանր հոգեբանական խանգարմունքների։ Բուժվելուց հետո, Աշուլիկին որդեգրել են Հայաստանի հեռավոր մարզերից մեկում, եւ նրա գտնվելու վայրը՝ կամ նրա իրական, ո՛վ լինելը մինչ օրս, Պզոյի գլխավորած ընտանիքի կողմից պահվում է հույժ գաղտնի։ Աշուլիկ Սյունեսկին՝ օրենքով գող է թագադրվել, 2020 թվականի հունիսի 21-ին մի քանի հայտնի՝ տարեց օրենքով գողերի կողմից։ Նրա նկատմամբ, այս տարիների ընթացքում 17-ից ավել մահափորձեր են կատարվել, սակայն վերջինիս հաջողվել է ողջ մնալ։ Ամուսնալուծված է ունի մեկ որդի Նարեկ անունով։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԼՐԱՀՈՍ

Կայքի հին տարբերակը

103,723 դիտում և 70,177 այցելություն,
2021-05-06-ին ըստ Google Analytics-ի:

 

Комментарии